Հետևեք մեզ։

Հայ զինվորականները կմասնակցե՞ն Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Ուշակովը չի նշել Հայաստանին մասնակից երկրների ցանկում

16:42, 06 մայիս 2025
Հայ զինվորականները կմասնակցե՞ն Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Ուշակովը չի նշել Հայաստանին մասնակից երկրների ցանկում

Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին կմասնակցեն 13 երկրների զինծառայողներ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ շքերթին կմասնակցեն զինծառայողներ Ադրբեջանից, Վիետնամից, Բելառուսից, Եգիպտոսից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Մյանմայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

«Շատ կարևոր է, որ 13 երկրներից շքերթի կազմավորումներն անցնեն Կարմիր հրապարակով», - ընդգծել է Կրեմլի պաշտոնյան։

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրել են, թե արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ երկրի զինծառայողները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին։

Զախարովան ասել է, որ Փաշինյանը, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների ղեկավարները, հրավիրվել է արարողակարգային միջոցառումներին. «Նա պլանավորում է գալ։ Սակայն այս տեղեկատվությունը հաստատելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության և, իհարկե, Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հետ»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանից զինվորականներ կմասնակցեն շքերթին՝ ասելով, որ Պուտինի օգնական Ուշակովը հրապարակել է այդ երկրների ցանկը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները