ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ վերջերս Երևանի Նոր Նորքի համայնքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից։
Զախարովան տարակուսանք է հայտնել դրանց վերաբերյալ՝ ենթադրելով, որ ծանոթ բրյուսելյան ուղեցույցերը սկսում են կիրառվել նաև Հայաստանում:
«Տարբեր երկրներից ինչ ասես չենք լսել իբր մեր միջամտության մասին, ով միայն մեզ չի փորձել վիրավորական կերպով մեղադրել։ Հետո պարզվել է, որ այդ ամենը կեղծ է, սուտ և ապատեղեկատվություն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։