Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, գիտության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության նման հիմնական ոլորտներին, և քննարկվել են երկկողմ և բազմակողմ գործընկերությունների ամրապնդման լայն հնարավորությունները։
Ջեյհուն Բայրամովը նաև տեղեկատվություն է տրամադրել հետհակամարտային տարածաշրջանային իրավիճակի, վերակառուցման, ականազերծման և խաղաղության ջանքերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների վերաբերյալ։