Ազգային ժողովի այսօրվա նիստում իշխանական պատգամավորների քվեներով ընտրվեցին ԲԴԽ 3 անդամներ։
Նրանք են ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Անահիտ Աբրահամյանը, ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Հայրապետյանը։