Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

12:35, 07 մայիս 2025
Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները