Հետևեք մեզ։

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկել

14:03, 07 մայիս 2025
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը համագործակցության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
 
Հանդիպումը կայացել է Պապիկյանի աշխատանքային այցի շրջանակում։
 
«Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Հունաստան է մեկնել մայիսի 5-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները