Հետևեք մեզ։

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂ բանակցային գործընթացի բոլոր փուլերում. Միրզոյան

18:51, 07 մայիս 2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂ բանակցային գործընթացի բոլոր փուլերում. Միրզոյան

ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂ Հանրապետությունը: Այն պահին, գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը այդ գործընթացին գրեթե միաժամանակ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ամենասկզբից, և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում՝ այսօր քննարկված Մադրիդյան սկզբունքներում: Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ինքնորոշման իրավունքը ընկալվում էր հենց տարածքային ամբողջականության շրջանակներում:

 

Նույն հիմնարար սկզբունքը, Ալմա Աթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչմամբ արտահայտված է ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույն սկզբունքը արտահայտված է նաև 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված համապատասխան ներպետական գործընթացներից հետո ուժի մեջ մտած մտած Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման աշխատանքների կանոնակարգի մեջ:

 

Այս նույն սկզբունքը արտահայտված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաստատված համաձայնեցված տեքստում»,- նշեց ԱԳ նախարարը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները