Հետևեք մեզ։

Ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. պատասխան ես տալու ամեն քայլիդ համար, ասեմ` անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու. Իշխան Սաղաթելյան

23:28, 07 մայիս 2025
Ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. պատասխան ես տալու ամեն քայլիդ համար, ասեմ` անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.


«Փորձեմ առանց էմոցիայի

 

Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ  (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։ 

 

Ինչու՞։

 

Պարզ պատճառով, դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով ՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով։

Ընդդիմադիր պատգամավորները ամեն անգամ իրենց համառ, համարձակ, փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են նրա բոլոր ստերը, և զրոյացնում նրա  իշխանության մնալու հիմքերը։

Ասում էին` խաղաղություն, թշնամին ամեն օր կրակում է, ասում էին` ոչ թալանին, պարզվում է` համակարգված թալանում են, ասում էին` ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լիգիտիմացնում  են բռնությունները, որը այլևս իրենց իշխանության անբաժան ուղեկիցն է, ասում էին` դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։

Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի։ 

Բայց դա քեզ չի փրկելու, պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայլիդ համար, նախօրոք ասեմ` անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու:

 

Իսկ ոմանց  հրճվանքը, դա առանձին թեմա է և ուշադրության արժանի, որը անպատասխան չի մնա»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները