Հետևեք մեզ։

Մենք վետերաններ ունենք, չենք կարող նրանց արածը ուրանալ. Ալեն Սիմոնյան

10:28, 08 մայիս 2025
Մենք վետերաններ ունենք, չենք կարող նրանց արածը ուրանալ. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ ինչու Հայաստանը զորախումբ չի ուղարկում Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին մասնակցելու:

Սիմոնյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, հարցը իր տիրույթում չէ:

«Կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն և միայն հարգանքի տուրքով: Մենք վետերաններ ունենք, մենք չենք կարող նրանց արածը ուրանալ, մեր պատգամավորներից էլ են գնացել՝ մասնակցելու շքերթին»,- պատասխանեց Սիմոնյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները