Հետևեք մեզ։

ՔՊ-ն ընտրություններին դաշինքով չի գնա ու կստանա ընտրողների 50+1 ձայն. Ալեն Սիմոնյան

10:47, 08 մայիս 2025
ՔՊ-ն ընտրություններին դաշինքով չի գնա ու կստանա ընտրողների 50+1 ձայն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Ժողովուրդը հասկանում է, որ իշխանությունը սխալվում է, բայց այսօրվա իշխանության տերն ինքն է»,- ասել է  նա։

 

ԱԺ նախագահը նշել է՝ ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ստանալու է 50+1 ձայն. «ՔՊ–ն հաջորդ ընտրություններին դաշինքով չի գնա ու կստանա ընտրողների 50+1 ձայն։ Նախ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը մեզ այդ հարցում կօգնեն, ինչպես նաև Արթուր Վանեցյանները ու նման մարդիկ։

 

Հենց իրենք մտնեն եթեր, մեր վարկանիշը բարձրանալու է։ Իսկ եթե նրանց միանան Վազգեն Մանուկյանները և Սրբազանները` վարկանիշը եւս 5 սանդղակով կբարձրանա, իսկ եթե բոլորով նման բաներ անեն, մենք կարող ենք տնից դուրս չգալ»,– ասել է Սիմոնյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները