Հետևեք մեզ։

Շատ վատ դեպք է, «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը. Ալեն Սիմոնյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

12:36, 08 մայիս 2025
Շատ վատ դեպք է, «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը. Ալեն Սիմոնյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի և ակտիվիստ Արթուր Չախոյանի մասնակցությվմբ միջադեպին։

 

«Շատ վատ դեպք է։ «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը։ Քաղաքապետն իր կարծիքն ասել է, ես հարյուր անգամ ասել եմ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Իմ կարծիքով, եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակը կստանա»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Հարցին՝ արդյո՞ք իշխող խմբակցությունը գտնում է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է պաշտոնավարի, սակայն որոշողը «Հանրապետությունն» է, Սիմոնյանը պատասխանել է․ «Այո»։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները