Հետևեք մեզ։

Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք. Աղվան Վարդանյանը` Աննա Վարդապետյանին

13:39, 08 մայիս 2025
Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք. Աղվան Վարդանյանը` Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Աննա Վարդապետյանին հիշեցրեց, որ ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի օգնականը չէ.

 

«Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան ՔՕ-ում, բայց Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք։ Ասեմ, որ այդ համազգեստը Ձեզ շատ սազում է։ Ես Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն ՔՕ-ում կան հոդվածներ՝ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»,- ասաց Աղվան Վարդանյանը։

 

Աղվան Վարդանյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները՝ պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։

 

«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում և քաղաքական գնահատականներ չի տալիս»,- պատասխանեց Աննա Վարդապետյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները