Հետևեք մեզ։

80 տարի առաջ նաև հայ զավակների արյամբ կերտվեց հաղթանակը, իսկ 33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ և Արցախի ՊԲ ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն անկախության իր պայքարի ուխտը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

17:42, 08 մայիս 2025
80 տարի առաջ նաև հայ զավակների արյամբ կերտվեց հաղթանակը, իսկ 33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ և Արցախի ՊԲ ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն անկախության իր պայքարի ուխտը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

«Դիվանագետների համահայկական խորհրդի» հայտարարությունը.

«Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական ոգու տոկունության և հանուն արդարության ու ազատության մղված պայքարի պսակի գոհարներից:

 

80 տարի առաջ նաև հայ ազգի զավակների արյամբ է կերտվել Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը, որն ապահովել է հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի փրկված պատառիկում:

33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն արդարության ու անկախության իր պայքարի ուխտը:

 

Այդ հաղթանակներում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց անմահ անունն են դաջել հերոսներիփառքի մատյաններում: Հավերժ փա՛ռք նրանց:

 

Ցավոք, այսօր փորձ է արվում, խեղաթյուրելովպատմությունը, նսեմացնել այս տոների կարևորխորհուրդը, և ջնջել այն մեր ժողովրդի հիշողությունից` դրանով իսկ անելանելիություն, կամազրկություն ուպարտվողականություն ներարկելով հանրայինտրամադրություններում և մտածելակերպում:

 

Հանուն սին խոստումների և պատրանքային ու կեղծ«խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերըսպասարկող ներկա կառավարիչների ջանքերը չենկարող մոռացության տալ մեր հերոսներին և մերհաղթանակները:

 

Մենք իրավատե՛ր ենք մեր հաղթանակների: Մեզֆաշիզմից պաշտպանած և Շուշին ազատագրածհայորդիները արժանի՛ են հավերժական մեծարանքի ուփառաբանման: Մեր պատմության հերոսական էջերի վառ հիշատակումը ի չիք է դարձնելու հայ ազգին ծնկի բերելու թշնամական ցանկացած ծրագիր: Ի հակառակնոր ժամանակների զավթիչների՝ հայկական հետքըոչնչացնելու քաղաքականության, հայոց բերդաքաղաքըպատմության մեջ և մեր հիշողություններում մնալու էորպես Արցախի մշակութային ու հոգևոր կենտրոն, իսկ1992թ. մայիսի 9-ից՝ նաև ռազմական արվեստի, հայկական ոգու և արիության փայլուն օրինակ:

 

Դժբախտաբար, ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով: Սակայն հանուն իրական խաղաղության, ազատության ու անկախության, սեփական հայրենիքում արարելու և ապագան կերտելու հաստատակամությամբ տոգորված հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին ուհավատարիմ անցյալի հաղթանակներին:

Շնորհավո˜ր Եռատոնդ, հա՛յ ժողովուրդ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները