Հետևեք մեզ։

Բաքվի հետ պետք է բանակցենք համաձայնագրի ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են. Արմեն Գրիգորյան

07:50, 09 մայիս 2025
Բաքվի հետ պետք է բանակցենք համաձայնագրի ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։

 

«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել»,- ասաց նա։

 

ԱԽ քարտուղարը համաձայնագրի վերաբերյալ ասաց. 

«Բաքվի հետ բանակցությունները ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է, պետք է բանակցենք ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները