ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումից հետո այս պահին դեռ զարգացումներ չկան։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:
Սաֆարյանը տեղյակ չէ` կա՞ արդյոք ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, որի մասին պարբերաբար խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միայն նշեց, որ այդ հարցերը կարգավորում է այլ փոխնախարար։