Հետևեք մեզ։

Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես եղբայրական երկիր և դաշնակից․ Կոպիրկին

10:43, 09 մայիս 2025
Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես եղբայրական երկիր և դաշնակից․ Կոպիրկին

Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ չգիտի՝ ով ում ինչում է մեղադրում, բայց Ռուսաստանը Հայաստանին դիտարկում որպես եղբայրական երկիր և դաշնակից։

 

Ըստ նրա՝ ռուսական կողմը պատրաստ է խորացնել հարաբերությունները։

 

«Կարևոր է, որ լինի քաղաքական կամք՝ պահպանելու ամուր, խորը հիմքերը, որ կան և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասել է Կոպիրկինը։

Վերլուծական