2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել․ նրան երկու ամիս շարունակ արգելել են կապ հաստատել ընտանիքի հետ։
Այս մասին X-ի էջի միջոցով հայտնում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
«Վիգեն Էուլջեքջյանը, որը 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ»,- նշված է նամակում։