Հետևեք մեզ։

Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Զալցբուրգի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտորի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները

15:30, 09 մայիս 2025
Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Զալցբուրգի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտորի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները

Մայիսի 7-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտոր Բերնարդ Ֆյուգենշուհի հետ՝ քննարկելու համագործակցության հետագա հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարանի միջև հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր:

Նույն օրը դեսպան Հովհաննիսյանը մասնակցել է Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների և մշակութային ժառանգության վայրերի ծրագրի 2025թ. ցանկում ընդգրկվելու կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը և գիտական սեմինարին՝ հանդես գալով բացման ելույթներով:

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել համալսարանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների խթանման գործում՝ խիստ կարևորելով դրա նշանակությունը Հայաստանի համար: Դեսպան Հովհաննիսյանը, ի դեմս ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել հայկական մշակութային կոթողների պաշտպանության գործում՝ նպաստելով նաև դրանց համաշխարհային ճանաչմանը:

Ելույթներով հանդես են եկել նաև համալսարանի ռեկտոր Բերնարդ Ֆյուգենշուհը, Յասմին Դում-Թրագուտը, եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի ներկայացուցիչ Գայանե Կասնատին և «Blue Shield Austria»-ի ներկայացուցիչ Կոնստանտին Շտաուս-Ռաուշը:

Վերլուծական