Հետևեք մեզ։

Քննարկվել է Իրանի Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

16:30, 09 մայիս 2025
Քննարկվել է Իրանի Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն Իրանի Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը:

Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել՝ նպաստելու Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, բժշկական և այլ բնագավառներում:

Կողմերը քննարկել են ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:

ՀՀ դեսպանը և Շիրազի քաղաքապետն անդրադարձել են նաև առաջիկայում մշակութային համատեղ միջոցառումներ կազմակերպելու ընթացքին:

Վերլուծական