Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ. ՊՆ

09:35, 10 մայիս 2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ. ՊՆ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

 

Տուժածներ չկան:

 

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Վերլուծական