Հետևեք մեզ։

«Ադրբեջանը Հայաստանից օրինական ակնկալիքներ ունի». Բայրամով

13:33, 10 մայիս 2025
«Ադրբեջանը Հայաստանից օրինական ակնկալիքներ ունի». Բայրամով

 

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում կան մի քանի ուղղություններ։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը

Նա հայտնել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին. «Ադրբեջանը Հայաստանից օրինական ակնկալիքներ ունի։ Այս սպասումների մեջ են մտնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը Հայաստանի Սահմանադրությունից և Մինսկի խմբի լուծարումը, որի կարիքը հակամարտության ավարտից հետո այլևս չկա։ Մենք հետևում ենք գործընթացներին, կան կապեր։ Բայց մեզ համար քայլերն են կարևոր»։

Վերլուծական