MediaHub-ը տեղեկություն էր ստացել, որ ԱԺ աշխատակազմը, որի կատարած տարօրինակ և ուռճացված ծախսերով գնումներին մամուլը հաճախակի է անդրադառնում, վերջերս երկու հատ Montegrappa (Մոնտեգրապա) բրենդի գրիչ է գնել՝ յուրաքանչյուրի արժեքը 480 հազար դրամ։ Այսինքն՝ 960 հազար դրամ է վճարել և երկու հատ գրիչ գնել բյուջեի միջոցների հաշվին։
Թե ինչու, ինչ նպատակով՝ հայտնի չէ։ Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմ՝ նախ ճշտելով, թե արդյոք ԱԺ աշխատակազմը ձեռք բերե՞լ է Montegrappa (Մոնտեգրապա) բրենդի գրիչ։ Եվ եթե այո, ապա ի՞նչ արժեքով, քանի՞ հատ, ե՞րբ, ո՞ր ընկերությունից, ի՞նչ ընթացակարգով, ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով:
Մի քանի օր անց ԱԺ աշխատակազմից աբսուրդի հասնող պատասխան են ուղարկել մեզ՝ հիշեցնելով ընդամենը «Գնումների մասին» օրենքը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ձեռքբերումների հետ կապված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն են հանդիսանում «Գնումների մասին» օրենքով սահմանված գնման գործընթացներով իրականացված գնումները»։
Ու վերջ։ Այսքանն են պատասխանել ուղարկած հստակ հարցմանը՝ ուղարկելով այս անհեթեթ, հիմարության ու աբսուրդի սահմանները գերազանցող գրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։