Հետևեք մեզ։

ԱԺ շենքի նման շենքը եթե ապօրինի էր, ապա ինչո՞ւ պետությանը չէ․ ասում էիք՝ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է․ Արծվիկ Մինասյան

09:44, 12 մայիս 2025
ԱԺ շենքի նման շենքը եթե ապօրինի էր, ապա ինչո՞ւ պետությանը չէ․ ասում էիք՝ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է․ Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ դուք դիվահարվում եք, երբ խոսքը կոռուպցիայի մասին է գնում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը բուռն արձագանքում է երբ ընդդիմությունը հարցնում է,թե ինչ եք արել կոռուպցիան բացահայտելու համար։

«Դուք ասում եք, թե ժողովուրդն  հարցնում է, թե ինչու նախկին նախագահները բանտարկված չեն։ Քաղաքացիները ինձնից էլ պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չենք առաջարկում բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնել և պարբերաբար այդ պահանջով առաջնորդվել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով ապօրինի գույքին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ առումով ՍԴ-ն տվել է երկու ճշգրտում, որը հետագայում պետք է գալու ՔՊ-ականներին և շեշտեց, որ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ-կատարյալով։

Ակնարկելով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ հիմա ո՞ւմ է պատկանում, ինչո՞ւ պետությանը չէ։

«Այդ շենքը ԱԺ-ի շենքին նման շենքը պետությա՞նն է, բա եթե ապօրինի էր, ինչու՞ պետությանը չէ։ Երբ հայտարարում էիք, որ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է, ուր են այդ գույքերը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի տունը կալանքի տակ էր, այն ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանել էր կալանքից և իրականացվել էր վաճառքի գործարք՝ ենթադրյալ ապօրինի գույք համարվող շքեղ առանձնատունը, ոչ թե պետությանն անցավ, այլ Հովիկ Աբրահամյանից վերցրեցին վաճառեցին իշխանության հետ ասպարեզ եկած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները