Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հերթական անգամ ներկայացրեց, թե ինչ են պահանջում Քոչարյանից և նրա ընտանիքից

10:15, 12 մայիս 2025
Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հերթական անգամ ներկայացրեց, թե ինչ են պահանջում Քոչարյանից և նրա ընտանիքից

Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հերթական անգամ ներկայացրեց, թե ինչ են պահանջում ՀՀ երկրորդ նախագահից և փոխկապակցված անձանցից․շշ

«Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,–ասաց Վարդապետյանը:

Սա դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակացված անձանց մասով:

Նշենք, որ այս մասին Դատախազությունը հայտարարարել է բազմիցս և տարբեր ձևաչափերով՝ հաղորդագրություներով, ռեպորտաժներով և այլն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները