Հետևեք մեզ։

Լիբանանում ՌԴ դեսպանը այցելել է Արամ Ա–ին

19:24, 12 մայիս 2025
Լիբանանում ՌԴ դեսպանը այցելել է Արամ Ա–ին
 Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռուտակովը այցելել է Անթիլիաս և հանդիպել Մեծի Տան Կիլիկյո կաթողիկոս Արամ Ա–ի հետ։ Այս մասին գրված է Արամ Ա–ի ֆեյսբուքյան էջում։
Նշում է, որ նրան ուղեկցել է Լիբանանի և Սիրիայի ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպը։
 
«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»,– նշված է հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայկական և ռուսական եկեղեցիների փոխադարձ հարաբերություններն ու Լիբանանի հետ կապված խնդիրներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները