Հետևեք մեզ։

Ալիևի բեմադիչներն այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ հերթական «դատական» շոուն են բեմադրել, հանդիսատես ևս ապահովում են

22:12, 12 մայիս 2025
Ալիևի բեմադիչներն այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ հերթական «դատական» շոուն են բեմադրել, հանդիսատես ևս ապահովում են

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի անօրինակ վարքագիծը շարունակվել է նաև այսօր։ Մարդու բոլոր իրավունքները ոտնատակ տված Ալիևի այսպես կոչված՝ դատարանը, բեմադրել է հերթական շոուն, որին, ի դեպ, աշխարհը շարունակում է  լուռ հետևել։

Այսօր Ալիևի իրակավական կողմն ապահովող բեմադրիչները «դատարան» իրենց նորաթուխ «ազգության» ներկայացուցիչների են տարել, ովքեր անգիր արած պատմություններ են պատմել, որոնց հիմնական շեշտը սրտաճմլիկ ու հայերին հանցագործ ներկայացնելն է եղել։

Ի դեպ, ինչպես հայտնի է դառնում սենյակից, հանդիսատես ևս առատորեն ապահովում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները