Խորհրդարանում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիրների կողմից։ Տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաճանում, բայց դա ամենևին նորմա չի։ Վարչապետի դեպքում նման պոռթկումներ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են։ Դուք ընդհանուր պատկերը նայեք։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի պահվածքը, երբ ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց, վիրավորեց և ասաց՝ «համբալ»։
Հարցին, թե քաղաքացիներից ներողություն կխնդրի՞, Արման Եղոյանը պատասխանեց, որ քաղաքացիներին չի ասել, կոնկրետ մարդկանց է ասել։ Հարցին, թե կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողությունը, Եղոյանն ասաց՝ դժվար թե։