Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանին

12:51, 13 մայիս 2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները