Հետևեք մեզ։

Խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության վերանայման ցանկացած փորձ և ֆաշիզմի արդարացման ցանկացած գործընթաց․ «Կամուրջ»

14:21, 13 մայիս 2025
Խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության վերանայման ցանկացած փորձ և ֆաշիզմի արդարացման ցանկացած գործընթաց․ «Կամուրջ»

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը, ողջ Խորհրդային Միության հայերը և Հայկական Սփյուռքը հսկայական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ մեր ընդհանուր հաղթանակի գործում։ 

«Ավելի քան վեց հարյուր հազար հայեր կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի բոլոր ճակատներում։ Մարշալներն ու գեներալները, ծովակալներն ու սպաները, հարյուր հազարավոր հայեր իրենց քաջությամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը եղել է և միշտ լինելու է ճշմարտության և արդարության կողքին:

Ելնելով վերոգրյալից ՝ մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ և ֆաշիզմի արդարացման ցանկացած գործընթաց համարում ենք որպես քայլեր, որոնք սպառնում են հայ ժողովրդի միասնությանը և գոյությանը»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները