Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարող եք հաղորդել կոռուպցիոն դեպքերի մասին

20:03, 13 մայիս 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարող եք հաղորդել կոռուպցիոն դեպքերի մասին
 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։
 Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (Էլ․ փոստի հասցե՝ [email protected]):
 
«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն»,-ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները