Այսօր Բաքվում Ալիևի բեմադրիչները բեմադրել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ շոուն, որն ալիևականներն անվանում են «դատական նիստ»։ Սա իրավիճակ է , որտեղ ոտնահարվում է մարդու բոլոր իրավունքները, իսկ աշխարհը շարունակում է լուռ հետևել։
Ռուբեն Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող «դատավորական» կոլեգիայի դեմ: Բնականաբար, Ռուբեն Վարդանյանի բողոքը համազգեստով ծաղրածուները թողել են առանց քննության։