Հետևեք մեզ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

12:47, 14 մայիս 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները