ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ աբրահամյան համաձայնագրերին:
«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա:
Աբրահամի համաձայնագրեր/ Abraham Accords. դիվանագիտական փաստաթղթեր, որոնց միջոցով Իսրայելը 2020 թվականին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ։ Անունն ընտրվել է ի նշան այն բանի, որ համաձայնագիրը միավորում է աբրահամյան կրոնների՝ հրեության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։