Հետևեք մեզ։

«Սրբազան պայքարի» երիտասարդներին տարել են Նոր Նորքի բաժին, նրանցից երկուսը պատերազմում նահատակված հերոսների աղջիկներ են

21:55, 14 մայիս 2025
«Սրբազան պայքարի» երիտասարդներին տարել են Նոր Նորքի բաժին, նրանցից երկուսը պատերազմում նահատակված հերոսների աղջիկներ են

«Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Սրբազան պայքարի»երիտասարդներին տարել են ոստիկանություն:

Այժմ լրացուցիչ տեղեկություն են տրամադրել.

««Սրբազան պայքարի» երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Այս մասին հայտնում են «Սրբազան պայքարից»:

«Նշենք, որ երիտասարդներից երկուսը՝ Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը պատերազմում նահատակված հերոսների զավակներ են»,- ասվում է հազորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները