Հետևեք մեզ։

Նոր Նորքի թաղապետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ ArmLur.am

08:37, 15 մայիս 2025
Նոր Նորքի թաղապետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ ArmLur.am

 Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում․ այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ, ինչը քննադատվում է մինչ օրս: Թաղապետի հրաժարականը կընդունվի օրենքով սահմանված կարգով, իսկ նոր ղեկավարի նշանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները