Հետևեք մեզ։

Քաղաքական վենդետա լինելու է. այո, հայհոյել չի կարելի՝ ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում. Արսեն Թորոսյան

09:41, 15 մայիս 2025
Քաղաքական վենդետա լինելու է. այո, հայհոյել չի կարելի՝ ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում. Արսեն Թորոսյան

Քաղաքական վենդետա լինելու է: Այո հայհոյել չի կարելի, ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պարտամավոր Արսեն Թորոսյանը, որը երեկ ԱԺ ամբիոնից հայհոյում էր։

 

«Ինչպես նաև չի կարելի թույլ տալ, որ որոշ լածիրակներ հայհոյեն մարդկանց իրենց քաղաքական հայտարարությունների համար, երբ հենց այդ նույն մարդիկ համբերատար լսում են նույնաբովանդակ հայտարարություններ այդ հայհոյողների կողմից։

 

Այսուհետ և միշտ քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները