Հետևեք մեզ։

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

11:02, 15 մայիս 2025
Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում 2-ամյա Տիգրանի անհետացման օրը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ՆԳՆ գործընկերներին, ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, անգամ ամենաբարձր որակի՝ 30 սմ լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում, կային մասնագետներ, որ չէին բացառում՝ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի։ Սակայն մենք համարեցինք՝ եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից՝ հնարավոր կլինի՞ իդենտիֆիկացնել, թե՞ ոչ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները