Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Մխչյանի դպրոցում տեղի ունեցածին, ըստ որի՝ դպրոցի զուգարանում կապկպել էին 4-րդ դասարանի երկու աշակերտի և թմրանյութ տվել։
Սվաջյանը նշել է, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են թե´ իրենց, թե´ լիազոր մարմինների կողմից։
«Մեզ դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում։ ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը: