Հետևեք մեզ։

Դատարանը մերժել է «Սյունյաց ողջույնների» գործով մեղադրյալ Անուշ Միրզոյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը

19:14, 15 մայիս 2025
Դատարանը մերժել է «Սյունյաց ողջույնների» գործով մեղադրյալ Անուշ Միրզոյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը

Դատարանը մերժել է «Սյունյաց ողջույնների» գործով մեղադրյալ Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո ասաց Անուշ Միրզոյանը։

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի եւ 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը)։

Վերլուծական

Ամենաընթերցվածները