Հետևեք մեզ։

Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը (լուսանկարներ)

14:23, 16 մայիս 2025
Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը (լուսանկարներ)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
 
Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը:
 
Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները