Հետևեք մեզ։

Մինսկում տեղի է ունեցել միջկուսակցական համաժողով, ընդունվել է բանաձև. Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

16:10, 16 մայիս 2025
Մինսկում տեղի է ունեցել միջկուսակցական համաժողով, ընդունվել է բանաձև. Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

Մինսկում այսօր տեղի ունեցավ «Միասնության  գաղափարախոսությունը որպես Մեծ Հաղթանակի հիմք. Անցյալի փորձը և ներկայի հրամայականները» միջազգային միջկուսակցական համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 500 պատվիրակներ աշխարհի տարբեր անկյուններից:

 

Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.

 

«Վաղ առավոտյան Հաղթանակի հուշարձանի մոտ համաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում նահատակված հերոսների: 


Համաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ժողովուրդների պատմական ճակատագրի միասնության նշանակության, հաղթանակի կերտման գործում 
կրոնի և մշակույթի ունեցած դերակատարման, ժամանակակից աշխարհում  նեոնացիստական ​​գաղափարախոսության էսկալացիայի սպառնալիքներին ու հակազդեցության ուղղություններին վերաբերող թեմաներ: 
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են համատեղ բանաձև` ուղղված միջազգային հանրությանը: 


Այն հիմնված է ժողովուրդների ինքնիշխան իրավունքների հավասարության, միջազգային հարաբերություններում բազմաբևեռության և արդարության, պատմական հիշողության պահպանման և դրա վերաշարադրման անթույլատրելիության գաղափարների վրա»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները