Հետևեք մեզ։

Պարեկն ու ոստիկանը հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ և պահեստամասեր են վաճառել

17:53, 16 մայիս 2025
Պարեկն ու ոստիկանը հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ և պահեստամասեր են վաճառել

Hayastan.news-ի տեղեկություններով` պարեկն ու ոստիկանը հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները վաճառել են, ինչպես նաև հափշտակել ու վաճառել են մեքենայի մասեր:

 

Հարուցված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են:

 

Ծառայողների ձերբակալության մասին տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ ձերբակալվածներից մեկը, որն այժմ պարեկ է, նախկինում զբաղեցրել է պարեկային ծառայության Երևանի գնդի հերթապահ ծառայության բաժնի նախկին պետի պաշտոնը, մյուսը ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, և հիմա աշխատում է հերթապահ ծառայությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները