Հետևեք մեզ։

Իմ դուստրը ծնվել է հորս կալանքի ժամանակ, մենք հույս ունենք, որ հայրս մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան․ Դավիթ Վարդանյան

08:53, 17 մայիս 2025
Իմ դուստրը ծնվել է հորս կալանքի ժամանակ, մենք հույս ունենք, որ հայրս մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան․ Դավիթ Վարդանյան

GB News-ը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին՝ հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչ ոք ապահով չէ»: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով.

Ռուբեն Վարդանյանի որդին GB News-ին ասել է. «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցիալական ցանցերի միջոցով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը Ադրբեջանի կառավարությունը շատ միտումնավոր արեց՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ցույց տալու համար, որ մեզանից ոչ ոք անվտանգ չէ։

«Ռուբենը ձերբակալվել է Հայաստանի Լեռնային Ղարաբաղում, որտեղից 120,000 մարդ է տեղահանվել 2023 թվականի հարկադիր տեղահանման ժամանակ, որը Դավիթը անվանել է «էթիկական զտում», որի ընթացքում ոչնչացվել են եկեղեցիներ և այլ քրիստոնեական վայրեր»,-գրում է լրատվամիջոցը։

«Մինչ մենք նրա հետ տեսաուղերձներով կապ կունենայինք Միջազգային Կարմիր Խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ Ադրբեջանում Միջազգային Կարմիր Խաչի գրասենյակը փակելու մասին, ինչը, ակնհայտորեն, ավելի կսահմանափակի մեր շփումը։

Իմ դուստրը ծնվել է նրա կալանքի ժամանակ, ուստի մենք հույս ունենք, որ հայրս մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապիկ դարձավ՝ չկարողանալով տեսնել իր թոռնիկին, ինչը, ակնհայտորեն, մեզ համար բավականին տխուր է, բայց մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»։

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջարեդ Գենսերը Վաշինգտոնից GB News-ին հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից։

 «Սա հակասում է ադրբեջանցիների այն պատմությանը, որ այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, այլ  խոսքը հողերի անօրինական օկուպացիայի մասին է», - ասել է նա։

Գենսերը նաև քննադատել է միջադեպի համաշխարհային լուսաբանման բացակայությունը՝ ասելով, որ համաշխարհային լրատվամիջոցները ուշադրությունը կենտրոնացրել են այլ հակամարտությունների, այդ թվում՝ Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա, մինչդեռ «անտեսել» են տարածաշրջանում քրիստոնյաների ծանր վիճակը՝ հավելելով, որ այս էթնիկ զտումը միջազգային հանրության ուշադրությունը չի գրավել։

Այնուամենայնիվ, նա նաև շտապել է գովաբանել նախագահ Դոնալդ Թրամփին, ով, նրա խոսքով, «բավականին ներգրավված և օգտակար» է եղել քրիստոնյա հայերի ազատության համար աշխատանքում՝ հավելելով, որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «չունի որևէ հետաքրքրություն» խաղաղության նկատմամբ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները