Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

14:44, 17 մայիս 2025
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:

 

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա.Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու  ինքնիշխանության անձեռնմխելիությանը: 

 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները