Հետևեք մեզ։

Թեհրանում Արմեն Գրիգորյանը աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի ԱԱ գլխավոր քարտուղարի հետ

20:52, 17 մայիս 2025
Թեհրանում Արմեն Գրիգորյանը աշխատանքային ընթրիք է ունեցել  Իրանի ԱԱ գլխավոր քարտուղարի հետ

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: 

 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը:

 

Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և կարևորել անվտանգային մարտահրավերներին դիմակայելու շուրջ համատեղ ջանքերի գործադրման շարունակականությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները