Հետևեք մեզ։

Այսօր այցելեցի կարկուտից տուժած համայնքներ՝ կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով․ Գևորգ Պապոյան (լուսանկարներ)

21:16, 17 մայիս 2025
Այսօր այցելեցի կարկուտից տուժած համայնքներ՝ կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով․ Գևորգ Պապոյան (լուսանկարներ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան հայտնում է․
 
«Այսօր այցելեցի Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով և քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։
 
Այցին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։
 
 Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», ֊ նշեցի իմ խոսքում։
Համայնքների բնակիչներին տեղեկացրեցի, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։
 
Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։
Այցի ընթացքում պատասխանեցի բնակիչների հարցերին, տվեցի պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ»։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները