Հետևեք մեզ։

ՔՊ–ի հետ համագործակցելու պատճառով Տաթևի համայնքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցությունից

11:50, 18 մայիս 2025
ՔՊ–ի հետ համագործակցելու պատճառով Տաթևի համայնքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցությունից

«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։

Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այսօր մեկնել են Տաթեւ՝ անցկացնելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական հանդիպումը։ Նրանց հրավիրել է համայնքապետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները