Չեմ կարծում, որ բանակցային բան տեղի է ունենում կուլսիներում, եթե չհամարենք Ալբանիայում հերթական կադրերը, որոնք արժանապատվության տեսանկյունից բավականին դեպրեսիվ էին, կարծում եմ, յուրաքանչյուր հայի համար։
Այն կադրերը, որոնք տեսանք, ուղղակի խայտառակություն է, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Կուչ եկած՝ ոնց որ ենթակա շեֆի առջև կամ ծառա տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորված։ Այդ մարդն իրեն դասել է որպես ենթակա։
Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրուցյում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին։
Հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն ասել է․
«Մուրալը ինչ-որ փաստաթղթի, որը խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին։ Այսպիսի փաստաթուղթ իրոք չեմ բացառում, անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող։ Որևէ լուրջ բան մենք չենք կարող ենթադրել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական զարգացումների մեջ որևէ լուրջ բան չեմ ակնկալում: Նա ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի»։