Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը Թեհրանում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Այս մասին հաղորդում է IRNA-ն։
Հաղորդվել է, որ հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են միջանցքների և տարանցիկ երթուղիների կառուցման արագացման կարևորությունը։