Հետևեք մեզ։

Հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար. Արտակ Բեգլարյան

08:45, 19 մայիս 2025
Հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.

 

«Արցախ Միությամբ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար:


Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) հատկապես քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:


Այլ իրավախախտումների վերաբերյալ տվյալների զանգվածային հավաքագրումը կկազմակերպվի հաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով մեր կարողությունների խիստ սահմանափակվածությունը: 


Պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կայացվելու են տարիներ անց: Հնարավոր որոշումները կարող են վերաբերել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը և այլ առնչվող ուղղությունների:
Եթե Դուք արդեն մեկ անգամ մեզ եք տրամադրել Ձեր տվյալները, ապա այլևս կարիք չկա նորից լրացնելու այս հարցաթերթիկը: 


https://forms.gle/qNHx4wzxTayQDzpG7»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները